ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

2004 թ. մայիսից օգոստոս ամիսներին, ինչպես եւ 2005 թ. "Շուշի" հիմնադրամը ձեռնարկել է Շուշի բերդաքաղաքի եւ նրա շրջակայքի մշակութային ժառանգության ուսումնասիման ծրագրի աշխատանքները, որոնք իրականացվել են չորս փուլերով:


(C) 2006 Բակուր Կարապետյան (C) 2006 Բակուր Կարապետյան


Առաջին փուլ.
Հաշվառվել, լուսանկարահանվել եւ 1:2000 հանույթի վրա քարտեզագրվել են բերդաքաղաքի տարածքն ընդգրկող 18-19-թդ դարերի շինությունները, հուշարձանները (324 օբյեկտ), կազմվել է համապատասխան կատալոգ, տպագրվել մեկ օրինակով (կատարող` Բ.Կարապետյան):
Հաշվառվել, լուսանկարահանվել եւ 1:5000 քարտեզի վրա նշվել են Շուշիի շրջակայքի դամբարանային եւ կոթողային հուշարձանները (200 օբյեկտ), որոնք ընդգրկվել են կատալոգում (կատարող` հնագետ, պ.գ.դ. Հ.Պետրոսյան):
Երկրորդ փուլ.
Մի խումբ ճարտարապետների եւ ԵՃՇՊ Համալսարանի ուսանողների (25 հոգի) ուժերով չափագրվել է 18-19-րդ դարի 220 հասարակական եւ բնակելի շինություններ (ղեկ. Բ.Կարապետյան, Ս.Պետրոսյան):
Երրորդ փուլ.
Ճարտարապետների կողմից (15 հոգի) շարունակվել են չափագրման աշխատանքները (170 հուշարձան), գնահատող խմբի (5 հոգի) կողմից գնահատվել են 18-19-րդ դարերի շինությունները, որշվել վնասվածության կարգը, դրանց վերականգնման ու ամրացման ձեւերը, պահպանության գոտիները (ղեկ. Բ.Կարապետյան, Ս.Պետրոսյան):
Երեք փուլերում ծախսերը կազմել են ութ հազար ԱՄՆ դոլար:
Չորրորդ փուլ
1. Շարունակել եւ ավարտել է մնացած շինությունների չափագրությունները, լուսանկարները: Կազմել շենքերի պահպանության գոտիները: Չափագրությունները, հուշարձաններով հանույթը եւ հենակետային քարտեզը անցկացվել է համակարգիչ:
2. Շուշիի սարահարթում եւ շրջակայքում անցկացվել են դամբարանների, կիկլոպյան ամրոցի եվ միջնաբերդի պեղումներ:
3. Իրականացնել Շուշիի գերեզմանոցներում 18-19-րդ դդ. եւ 20-րդ դարի սկզբի տապանաքարերի ուսումնասիրություն, հրատարակել վիմագրությունների պրակ:
4. Ուսումնասիրել Բերդաքաղաքի եւ շրջակա կիրճերում գտնվող քարանձավները:
5. Ուսումնասիրել Շուշիի, Ստեփանակերտի, Երեւանի, Մոսկվայի, Ս.Պետերբուրգի եւ Բազելի արխիվներում պահվող Շուշիի մասին նյութերը, պատճենահանել (sqan), հրատարակել նյութերի կատալոգ, ապա եւ նյութերը` երեք հատորով (13 000 $):
6. Մշակել Շուշի բերդաքաղաքի զարգացման Ռազմավարությունն ու Հայեցակարգը:
7. Մշակել Շուշի բերդաքաղաքի զարգացման գլխավոր հատակագիծը (12 000 $):
8. Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպել բերդաքաղաքի միջուկը կազմող հինգ գոտիների` զբոսաշրջության, մշակութային կենտրոնի, հոգեւոր կենտրոնի, կրթահամալիրի եւ Հունոտի կիրճի (Ավանի քարանձավն ու կիրճի հատակն իջնող երկաստիճան վերելակով) նախագծերի ճարտարապետական միջազգային մրցույթ, հաղթող աշխատանքները ներկայացնել մասնագետների, հանրության եւ ԼՂՀ կառավարության քննությանը եւ հաստատմանը (25 000 $):
9. Շուշին հայտարարել Համայն հայության մշակութային մայրաքաղաք: Անցկացնել ինտերնետային յուրօրինակ հանրաքվե` հաստատելու այս գաղափարը: Հանրաքվեին մասնակից անել ՀՀ, ԼՂՀ բնակչությանը, սփյուռքահայությանը: Հանրաքվեի մասնակիցները, որպես համաձայնության նշան, հիմնադրամի հաշվին են ուղարկում մեկ դոլարից սկսած գումար` նշելով իրենց հասցեն, անուն-ազգանունը, ինչպես եւ "Հանրաքվեին" նշանաբանը:
10. Շուշիում կազմակերպել Ազգային լուսանկարչության թանգարան, որտեղ կցուցադրվեն Սփյուռքի համայնքների, ՀՀ, ԼՂՀ շրջանների, բնակավարերի անցյալի մասին պատկերող լուսանկարներ: Այս նպատակով "Շուշի" հիմնադրամը Շուշիի Լուսանկարչական ազգային թանգարանի համար (Շուշի, Աշոտ Բեկոր 8) Սփյուռքի տարբեր համայնքներից, ՀՀ եւ ԼՂՀ շրջաններից, անհատ մարդկանցից, կազմակերպություններից ընդունում է հայ համայնքների, բնակավայրերի կյանքը, նշանավոր իրադարձություններ, դեպքեր, մարդկանց, ընտանիքներին պատկերող լուսանկարներ: Ցանկալի է ստանալ լուսանկարի օրիգինալը կամ որոկյալ պատճենը: Լուսանկարները պետք է ուղեկցվեն պատկերի մասին մանրամասն նկարագրություններով, պատկերվող մարդկանց ու ժամանակի մասին տեղեկություններով:
Լուսանկարներն ուղարկել` Երեւան, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Մարշալ Բաղրամյանի պողոտա, 24 դ/ 710, "Շուշի" հիմնադրամ, Բակուր Կարապետյանին, հեռ. (010) 56 80 42, (091)55 36 44; email: bakour@shoushi.am: Լուսանկարները կցուցադրվեն Հ1 հեռուստածրագրով, ինչպես եւ տեղ կգտնեն հիմնադրամի www.shoushi.am կայքում:
11. Շուշիում բացել "20-րդ դարի լոկալ հակամարտությունների ֆոտոխրոնիկա" էլեկտրոնային թանգարան: Այն կարտացոլի անցյալ դարի լոկալ կոնֆլիկտները, մարդկային ողբերգությունները, դարասկզբի եղեռնը, Շուշիի, Բաքվի կոտորածները, հրեաների ողջակեզը, կորեական, վիետնամական, աֆղանական պատերազմը, Կարիբյան ճգնաժամը, հունգարական, չեխական ապստամբությունները, Կիպրոսի, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Օսեթիայի, Հարավսլավիայի, Աֆղանստանի, Իրաքի, քրդական, իռլանդական, ինդոնեզական և այլ հակամարտությունները, տարբեր կոնֆլիկտների խաղաղ կարգավորման օրինակները: Թանգարանը կունենա մշտական ցուցասրահ, տարբեր երկրներում կկազմակերպի ցուցահանդեսներ, գիտաժողովներ:
Թանգարանի գործունեությունը նպատակաուղղված է առաջիկա հնարավոր լոկալ հակամարտությունների կանխարգելմանը, ծառայել աշխարհի լոկալ և գլոբալ համակեցության խնդիրներին:
Թանգարանը կունենա համակարգչային քարտարան, ինտերնետ ցանցի միջոցով նյութերը, ցուցահանդեսները տեղափոխելու, փոխանակելու, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություն: Թանգարանը աստիճանաբար կվերածվի քաղաքագիտական գիտահետազոտական գրադարան-արխիվի` 20-րդ դարի լոկալ հակամարտությունների մասնագիտացվածությամբ:
Կենտրոնը կունենա հյուրատուն բարձրակարգ սպասարկումով, անհատական համակարգիչներով:
11. Շուշի քաղաքում հիմնել Ինտրնետ-ակումբ 12 համակարգիչով, որը առաջին երկու տարիներին կգործի բարեգործական հիմունքով (15 000 $):
12. Շուշիում հիմնել քաղաքային զբոսայգի (4 000 $):
13. Հրապարակում տեղադրել 15-րդ դարի շուշեցի գրիչ Տեր-Մանուելի արձանը, Սբ.Աստվածածին եկեղեցու տեղում կառուցած շենքի ճակատին պաստառով տեղադրել 1428 թ. Ավետարանի հիշատակարանի Շուշիի մասին հատվածը գրաբար եւ ժամանակակից հայերենով (8 000 $):

“ՇՈՒՇԻ”  ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ  ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՇԲՀ)  2009 թ. ԾՐԱԳՐԵՐԸ

1. “Արցախյան գոյամարտի համահավաք” մատենաշարի (30 հատոր) 3-րդ, 4-րդ, 5-րդ հատորների հրատարակումը: Յուրաքանչյուր հատորի հրատարակչական եւ տպագրական ծախսերը` 650 000 դրամ: Տպաքանակը` 500 օրինակ:
2. “Արցախի խնդրի արմատները” մենագրության հրատարակումը անգլերեն: Տպաքանակը` 500 օրինակ, հաստ կազմ, ծավալը` 35 մամուլ:
3.         Շուշի բերդաքաղաքում հին քաղաքային դպրոցի շենքում (Շուշի, Աշոտ Բեկոր 8) ՇԲՀ-ի 7000 հին լուսանկարների հավաքածուի հիման վրա ստեղծել Լուսանկարչության ազգային թանգարան (տես` www.avetis.org վեբ կայքը): 1200 քառ.մետր տարածքի վերականգնումը որպես թանգարան` մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
4. Աշխարհի հակամարտությունների մասին 2500 լուսանկարների հավաքածուի հիման վրա ՙXX դարի տեղային հակամարտությունների ֆոտոքրոնիկոն՚ թանգարանի եւ հակամարտությունների ուսումնասիրության ու կանխման կենտրոնի հիմնում նույն շենքում (տես` www.photo.avetis.org վեբ կայքը):
5. ՙԱրցախի պատմամշակութային գանձերը՚ 30 րոպե տեւողությամբ 15 ֆիլմերի շարք մ.թ.ա. 750 թ. մինչեւ մեր օրերը: Պատրաստ են չորս սցենար: Յուրաքանչյուր ֆիլմի համար պահանջվող ծախսը` երկու միլիոն դրամ: Հեղինակ` Բ.Կարապետյան:
6. ՙԱրեւմտյան Հայաստանը մինչեւ 1915 թ. լուսանկարներում՚ ցուցահանդեսի կազմակերպումը ԱՄՆ-ում, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի երկրներում:
7. Հայ երիտասարդությանը հայրենի եզերքի հետ կապելու համար զբոսաշրջության համակարգի ստեղծում ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում (տես` www.shoushitour.com վեբ կայքը):
8. Շուշիի եւ նրա շրջակայքի քարանձավների ուսումնասիրության գիտական արշավախմբի աշխատանքների ֆինանսավորում: Ծախսը` չորս միլիոն դրամ:
9. Վաղ բրոնզե դարի դամբարանների պեղումների շարունակություն Շուշիի սարահարթում:
10.  ՙՌազմաճակատային ռեպորտաժներ, 1988-1994 թթ.՚ գրքի հրատարակում: Ծավալը` 24 տպ. մամուլ, տպաքանակը` 500 օրինակ: Ծախսը` մեկ միլիոն դրամ:
11.  ՙՆեռն իմ մեջ՚ վեպի հրատարակում: 20 տպ. մամուլ: Ծախսը` 700 000 դրամ:
12. ՙԵրկնային ճողոպրիկը՚ գիտաֆանտաստիկ մանկական հեքիաթաշարի հայերեն հրատարակում:
13. “Շուշի” (www.journal.shoushi.am) ինտերնետային հայերեն եւ անգլերեն գիտահանրամատչելի պարբերականի ֆինանսավորում:
14. Արամ Մկրտչյանի (Գերմանիա) “Արմենոիդական Հայաստան” մենագրության հրատարակում պարբերականում եւ առանձին գրքով:
15. Հանուն արդարության շարժման ինտերնետային ստորագրահավաք www.avetis.am/petition/ վեբ կայքում` ԼՂՀ-ն հակամարտող եւ բանակցող կողմ ճանաչելու համար:
16. Հանուն արդարության շարժման ինտերնետային նամակների ստացում, ուղղորդում գերատեսչություններին, ինչպես եւ վերլուծություններ:
17. Կոնֆերանսների շարք` նվիրված ԼՂՀ-ն հակամարտող ու բանակցող կողմ ճանաչելուն:


Հիմնադրամի կառավարիչ եւ ծրագրի ղեկավար ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հիմնադրամը գտնում է, որ Շուշիի զարգացման գործը աշխարհի ամենատարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի սրբազան պարտքն է: Բերդաքաղաքը պետք է վերստին հառնի , զարգանա յուրաքանչյուր հայի ներդրումով ու մասնակցությամբ: Ցանկացած ոք կարող է մասնակցել Հիմնադրամի ծրագրերին` ըստ իր նախասիրության:
Հիմնդրամը պարտրաստ է ընդունել եւ քննարկել Շուշիի զարգացման վերաբերյալ ցանկացած առաջարկություն եւ ամեն կերպ աջակցել դրա իրականացմանը: Հիմնադրամն իր ինտերնետային տեղեկատվական էջում www.shoushi.am կապահովի իր գործունեության լիակատար թափանցիկությունը, այնպես, որ ցանկացած ներդրող կամ հովանավոր հնարավորություն ունենա անընդհատ տեղեկանալու իր նախաձեռնության ընթացքի մասին:

Մեր գրասենյակի հասցեն.
0019, Երեւան, Բաղրամյանի պող., 24 դ / 710,
Հեռ.` +374(0)10 568042, բջջ. +374(0)91 553644
էլ.փոստ` info@shoushi.am bakour@shoushi.am

Մեր հաշվարկային հաշիվները`

For transfers in EUR:
Intermediary Bank:
Raiffeisen Zentrabank Oesterreich AG, Vienna, Austria
SWIFT:RZBAATWW

Beneficiry’s bank:
UNIBANK, Armenia, SWIFT:UNIJ AM 22
Acc:55.072.276
Beneficiary: “SHOUSHI” CHARITY FONDATION
EUR Account No: 241001541929

For transfers in USD:
Intermediary Bank:
Raiffeisen Zentrabank Oesterreich AG, Vienna, Austria
SWIFT:RZBAATWW

Beneficiry’s bank:
UNIBANK, Armenia, SWIFT:UNIJ AM 22
Acc:70-55.072.276
Beneficiary: “SHOUSHI” CHARITY FONDATION
USD Account No: 241001141928

SHOUSHI” CHARITY FONDATION
241002041929 dram
223076025913 AMD; 223076025921 USD; 223076025939 EUR;
“Արցախբանկ” ՓԲԸ Երեւանի կենտրոնական մասնաճյուղ:

 
 
Գլխավոր էջ | Հանրաքվե | Պատմություն | Ծրագրեր | Ընթացիկ ծրագրեր | Լուսանկարներ | Հետադարձ կապ