|
"Շուշի"
հիմնադրամը բելգիահայ բարերար Ժ. Պողոսյանի եւ Բեյրութի կաթոլիկ
համայնքի օժանդակությամբ 2004-05 թթ. $25 000 գումարով իրականացրել
է հետեւյալ աշխատանքները.
1. 525 հուշարձանների հաշվառում, քարտեզագրում:
2. (Մ 1:2000 եւ 1:5000), տվյալներով եւ լուսանկարներով ցուցակի
կազմում:
3. 17-19-րդ դդ. 220 պաշտամունքային, պալատական, հասարակական եւ
բնակելի շինությունների ճարտարապետական չափագրումներ, մուտքագրում
համակարգչային ծրագրի մեջ:
4. Քարե եւ բրոնզեդարյա դամբարանների, հին ամրոցի հնագիտական պեղումներ
բերդաքաղաքի եւ շրջակայքի վեց կետերում, գտածո նյութերի մշակում
եւ ուսումնասիրում:
5. Երեւանի Մաշտոցի անվան մատենադարանում ուսումնասիրվել, պատճենահանվել
եւ մուտքագրվել է Շուշիի եւ Արցախի XII-XIX դդ. պատմությանը առնչվող
շուրջ հազար նորահայտ նյութեր:
2005 թ. սեպտեմբերին սկսվել է "Արցախյան
գոյամարտի համահավաք" ծրագրով Արցախյան շարժման, ջոկատների
կազմավորման, պատերազմի մասնակիցների ձայնագրումը, դրանց համակարգչային
մուտքագրումը, նյութերի ուսումնասիրությունն ու խմբագրումը: Այս
աշխատանքի արդյունքով կհրատարակվի մատենաշար: Ծրագրի հովանավորներն
են Վահագն Հովնանյանը, Արթուր Ալեքսանյանը եւ Նինա Հովնանյան-Ալեքսանյանը:
|
|
"Շուշի"
բերդաքաղաքի եւ նրա շրջակայքի մշակութային ժառանգության ուսումնասիրման
համալիր ծրագրով իրականացնել հետեւյալ աշխատանքները.
1. Առանձին գրքով լույս ընծայել հիմնադրամի ճարտարապետական արշավախմբի
աշխատանքների արդյունքները` 18 – 19-րդ դարերի հասարակական, պաշտամունքային
եւ քաղաքացիական շինությունների չափագրությունները, լուսանկարները,
քարտեզները: Ծրագրի ծախսերը` 12 000 $
2. Շարունակել Շուշիում եւ նրա շրջակայքում 2005 թ. հիմնադրամի արշավախմբի
սկսած հնագիտական պեղումները, մշակել եւ վերականգնել հնագիտական
նյութերը, ուսումնասիրել եվ արդյունքում նախապատրաստել գիրք: Ծրագրի
ծախսերը` 15 000 $:
3. Հրատարակել Երեւանի մատենադարանում ուսումնասիրված եվ հավաքվոծ
Արցախի եւ Շուշիի 12 – 18-րդ դդ. վավերագրերը: Ծրագրի ծախսերը` 10
000 $:
4. ՀՀ Պատմության արխիվում ուսումնասիրել եւ հավաքել Արցախի եւ Շուշիի
18 – 19-րդ դդ. պատմությանը առնչվող նյութերն ու վավերագրերը, արդյունքում
նախապատրաստել գիրք:
5. Կազմել հատուկ արշավախումբ Շուշիի սարահարթում եւ կիրճերում գտնվող
քարանձավները ուսումնասիրելու համար: Ծրագրի ծախսերը` 10 000 $:
6. Կազմել հատուկ արշավախումբ, ուսումնասիրել Շուշիի 17 – 19-րդ
դդ. գերեզմանոցների տապանաքարերը, արդյունքներով նախապատրաստել գիրք:
Ծրագրի ծախսերը` 10 000 $:
7. Շարունակել ''Արցախյան գոյամարտի համահավաք'' ծրագրով աշխատանքները,
նախապատրաստել եւ լույս ընծայել մատենաշարի առաջին հատորները: Խմբագրել
եւ DVD սկավառակի վրա անցկացնել ձայնային եւ տեսագրված նյութերը:
Ծրագրի ծախսերը` 100 000:
8. Շուշի բերդաքաղաքում հիմնել Շուշի բերդաքաղաքի եւ նրա շրջակայքի
մշակութային ժառանգության եւ պատմության ուսումնասիրման կենտրոն:
9. Ուսումնասիրել Շուշիի, Ստեփանակերտի, Երեւանի, Մոսկվայի, Ս.Պետերբուրգի
եւ Բազելի արխիվներում պահվող Շուշիի մասին նյութերը, պատճենահանել
(sqan), հրատարակել նյութերի կատալոգ, ապա եւ նյութերը` երեք հատորով
(13 000 $):
10. Մշակել Շուշի բերդաքաղաքի զարգացման Ռազմավարությունն ու Հայեցակարգը:
11. Մշակել Շուշի բերդաքաղաքի զարգացման գլխավոր հատակագիծը (12 000
$):
12. Պատրաստել վավերագրական ֆիլմ Շուշիի մասին, 25 րոպե, (8 000
$): Շուշի քաղաքի զարգացման նպատակով ''Զբոսաշրջության զարգացման''
ծրագրով կազմակերպել ճարտարապետական միջազգային մրցույթ: Հաղթող
ստեղծագործական խմբին պատվիրել մանրամասն նախագիծը:
Մեր հաշվարկային հաշիվները |
|